25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղին էական օգուտ չի տալու Հայաստանին, իսկ թուրքական շուկայի համար մրցունակ ապրանք չունենք․ Վաչե Գաբրիելյան (տեսանյութ)

Հայաստան-Ադրբեջան-Իրան երկաթուղին էական օգուտ չի տալու Հայաստանին, քանի որ բեռնափոխադրումների հիմնական մասը կոնտեյներներով է, այսինքն կարևորը ավտոմոբիլային ճանապարհներն են։ Բացի այդ ունենք Փոթի նավահանգիստը, իրանական Բենդեր-Աբասը մի քանի անգամ ավելի հեռու է։

 

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նրա կարծիքով, անգամ կոմունիկացիաների ամբողջական բացումից հետո Թուրքիայի հետ ազատ առևտուր անել չենք կարող, քանի որ տարբեր տնտեսական միությունների անդամ ենք։ Բացի այդ չունենք մեծ քանակությամբ ապրանք, որը կարող է թուրքական շուկայում մրցունակ լինել։

 

Վաչե Գաբրիելյանը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքներին, դրանց ազդեցությանը Հայաստանի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ