20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր ուրբաթ 13 է

Այսօր ուրբաթ 13 է:

Գաղտնիք չէ, որ սնահավատ մարդիկ զգուշանում են առհասարակ 13-ից թվից: Օրինակ` ԱՄՆ-ի բազմաթիվ հյուրանոցներում բացակայում է 13 թվով համար, բացակայում է նաեւ 13-րդ հարկը, իսկ Վիեննայում նույնիսկ հայտնի “սատանայի անիվը” չունի 13 համարի խցիկ:

Ռուսական Աստղագիտական դպրոցի ղեկավար Ալեքսանդր Զարաեւն զգուշացրել է, որ այս ուրբաթ 13-ը շատերի համար անհանգիստ կլինի, հատկապես օրվա առաջին կեսը: Աստղագետն իր մտահոգությունը բացատրում է նրանով, որ հուլիսի 11-ին սկսել է “սեւ լուսնի” փուլը, իսկ նորալուսինը կլինի միայն հուլիսի 19-ին: Աստղագետը զգուշացրել է, որ հատկապես ուշադիր պետք է լինել հին պարտականությունների եւ պարտքերի նկատմամբ:

Այդ պատճառով էլ հարկավոր է ավարտին հասցնել հին գործերը եւ չթողնել դրանք հաջորդ շաբաթվան: Բացի այդ, հարկավոր չէ այսօր խոստումներ տալ, քանի որ դժվար կլինի դրանք իրագործել, հարկավոր է նաեւ շատ ուշադիր լինել ճանապարհներին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ