02 Մարտի, Saturday, 2024
KFC

Վարչապետի լայվը դիտելը շատ տխուր էր. Ռուբեն Մելիքյան

2413350191568025746

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«ՇՄԱԳիստրոսական թեզեր

Վարչապետի լայվը դիտելը շատ տխուր էր։ Իր «կալիբրից» ու կարողություններից ծանր խնդրի թնջուկում խճճված մարդու տպավորություն թողեց։

Ես չեմ անդրադառնա բուն խնդրին – մեկ ամիս առաջ ասածս ուժի մեջ է։ Միայն մի նկատառում կանեմ Վարչապետի այն պնդման վերաբերյալ, որ «նոր ՇՄԱԳ չենք կարող պահանջել, քանի որ օրենքով նման լիազորություն չունենք»։

Կարծում եմ՝ Փաշինյանն այստեղ անկեղծ չէ։ Ինչու։ Նախ, եկեք հիմք ընդունենք Վարչապետի խոսքը, որ իրոք նման լիազորություն չունեն։ Է չունեք՝ սահմանեք։ Ազգային ժողովում մեծամասնություն հո՞ ունեք։ Երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների տեսանկյունից շատ ավելի զգայուն հարցի՝ Սահմանադրական դատարանի հարցին՝ ինչ «անճոռնի» նախագիծ ասես չեք մոգոնում՝ «անցանկալի» դատավորներից ձերբազատվու համար։ Բա ՇՄԱԳ-ի հարցում էլ հանձնարարեք, որ համապատասխան նախագիծ կազմեն։
ՀԳ. Վկայակոչածս «անճոռնի» նախագիծը հանրային քննարկման արդյունքում մի քիչ «ճոռնիացրել» եք։ Օրինակ՝ հանել եք քրեական հետապնդում հարուցելու դեպքում օրենքի ուժով ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման դրույթը։ Պարտքս եմ համարում ողջունել դա՝ միաժամանակ պնդելով, որ նախագիծը շարունակում է մնալ անընդունելի՝ կոռուպցիոն մեխանիզմ պարունակելու պատճառով»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ