20 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2018

Աթեիստին

Only three local stars appear in this image, quartered by right-angled diffraction spikes. Everything besides them is a galaxy; floating like a swarm of microbes in a drop of water, and brought into view here not by a microscope, but by the Advanced Camera for Surveys on the Hubble Space Telescope. In the foreground, the spiral arms of MCG+01-02-015 seem to wrap around one another, cocooning the galaxy. The scene suggests an abundance of galactic companionship for MCG+01-02-015, but this is a cruel trick of perspective. Instead, MCG+01-02-015’s unsentimental naming befits its position within the cosmos: It is a void galaxy, the loneliest of galaxies. The vast majority of galaxies are strung out along galaxy filaments — thread-like formations that make up the large-scale structure of the Universe — drawn together by the influence of gravity into sinuous threads weaving through space. Between these filaments stretch shallow but immense voids; the Universe’s wastelands, where, outside of the extremely rare presence of a galaxy, there is very little matter — about one atom per cubic metre. One such desolate stretch of space is what MCG+01-02-015 reluctantly calls home. The galaxy is so isolated that if our galaxy, the Milky Way, were to be situated in the same way, we would not have known of the existence of other galaxies until the 1960s.

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց… Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության ծարավը։ Այդ իսկ պատճառով որոշեցի ազատ թարգմանությամբ ներկայացնել 20-րդ դարի հայտնի կրոնափիլիսոփաներից Իվան Իլյինի բոցաշունչ և սուր ակնարկն այս թեմատիկայով՝ դարձյալ ու դարձյալ մեկնաբանություններում ակնկալելով կառուցողական մտքեր ու մոտեցումներ։ Անզգամ մեկնաբանությունները, բնականաբար, պիտի արժանանան համապատասխան վերաբերմունքի։  

«Եթե ձեր Աստվածը գոյություն ունի, ցո՛յց տվեք մեզ Նրան։ Որտե՞ղ է Նա, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է տեղը Նրա։ Ոչ մի տեղ։ Ոչ մի մանրադիտակ չի հայտնաբերել Նրան, ոչ մի աստղադիտակից Նրան չես տեսնի։ Ուրեմն ավելի լավ չէ՞ դադարեցնել Նրա մասին մտահանգումները»։ 
Նման հարցումներին անպայմանորեն արժե պատասխան տալ, հասարակ, պարզ, գիտական և ճիշտ պատասխան. երկար ժամանակ է, ինչ դանդաղում ենք այդ հարցում։ 

Որտե՞ղ է մեր Աստվածը… Եթե այդ «որտեղն» ասելիս ենթադրենք որոշակի տեղ տարածության մեջ, ապա Նա չի գտնվում և ոչ մի տեղ։

Բայց դուք, պարոնա՛յք աստվածամերժներ, պարտավոր եք, այնուամենայնիվ, խոստովանել, որ գոյություն ունեն իրողություններ, որոնցով զբաղվում է գիտությունը, սակայն տարածական առումով այդ իրողությունները գոյություն չունեն։ Դրանք առարկաներ են առանց «որտեղի», առանց տեղանքի, առանց կեցության վայրի։

Սրանց պարագայում անիմաստ են դառնում մանրադիտակն ու աստղադիտակը, ատոմային կշիռն ու քիմիական բանաձևը, սակայն, միևնույն ժամանակ, սրանցով զբաղվում են հսկայական գիտական ֆակուլտետներ։ Հապա փորձե՛ք, տիա՛րք, ձեր այդ «որտեղով» դիմել իրավաբանին՝ ասենք առաջարկելով մանրադիտակով ուսումնասիրել առևտուրը, վարկը, ընտրության իրավունքը, կամ խնդրեք մաթեմատիկոսին պատասխանել, թե տարածության մեջ որտե՛ղ է գտնվում տարբերիչը կամ զուտ արժեքը։ Դիմե՛ք հոգեբաններին և հարցրեք հոգու տեսակարար կշռի մասին, չարչարեք տրամաբանության տեսության մասնագետին հարցով, թե կարող է արդյոք նա աստղադիտակի օգնությամբ դիտել հասկացությունը։ Ձեզ այս հարցադրումները ամոթով պիտի թողնեն, իսկ մյուսներին կթվան անիմաստություն. դադարեցրեք «որտեղի» մասին ձեր զազրախոսությունները։ 

Հիմա հարցնում եք, թե արդյոք Աստծո ճանաչումը սկիզբ չի առնում որոշակի փորձառության արդյունքում և արդյոք այդ փորձառությունը հասանելի է բոլորին։ 

Այո՛, իհարկե նման փորձառություն գոյություն ունի, և այն պետք է անընդհատ խնամել ու բարելավել։ Այդ իսկ պատճառով էլ այն ոչ բոլորին է հասանելի։ Սա նման է այն բանին, որ գիտության և արվեստի մեջ ինչ-որ բան հասկանալու և գիտակցելու համար ԲՈՒՀ-ի ուսանողը երեք, չորս, հինգ տարի անընդմեջ հոգում և բարելավում է իր փորձառությունը։ Իսկ դուք ուզում եք առանց որևէ բանի դատողություննե՞ր անել Աստծո մասին։ Ո՞վ է հաստատել ձեզ այն մոլար կարծիքի մեջ, թե ամեն ոք դատողության ուժ ունի։ Ո՞վ է ձեզանից ամեն բանի գիտակ։ Ո՞վ է ձեզանից իրեն ամեն տեղ զգում ինչպես տանը։ Կոշկակարն ու դարբինն անգամ ճանաչում և սովորում են, իսկ դուք կցանկանայի՞ք արդյոք հոգու ամենանուրբ ոլորտում շեշտակի փոփոխություն արձանագրել։ 

Ինչպիսի՞ փորձառություն է այդ։ Ես պետք է ձեզ անմիջապես առաջնորդեմ նախասրահ, որտեղ էլ ստիպված եմ ձեզ լքել, քանի որ այնտեղ մեկնարկում են ինքնուրույն կյանքն ու տեսիլքը, այնտեղ անհրաժեշտ է նվիրել սեփական անձը, լայն բացել սեփական սիրտը, բաց անել հոգու պատուհանը, զգալ, յուրացնել, ըմբռնել, ստեղծագործաբար արարել… Այնտեղ անհրաժեշտ է հոգ տանել հոգու մասին և մաքրել այն։ 

Այդ փորձառությունը սկիզբ է առնում սիրուց։ Ով սիրելուն չի տիրապետում, ով ատելության քարոզ է տանում, նա դռների հակառակ կողմում է մնում։ Սերը, սակայն, պետք է իրական լինի, ի խորոց սրտի և անկեղծ. այստեղ ջերմագին կեղծավորությունը չի օգնի։ Այս սերը զուգահեռ պիտի լինի որակին, իրական, անխարդախ որակին՝ կատարելությանը, կատարելություն ամեն ինչում՝ բնության մեջ, արվեստում, մարդկային փոխհարաբերությունների, գիտության և հասարակական կառուցվածքի մեջ։ Այնտեղ, որտեղ խաչվում են սերը և որոկը, որտեղ կատարելության հանդեպ սերը վերածվում է բոցի, այնտեղ մեկնարկում է հոգևոր փորձառությունը, այնտեղ մարդը Տիրոջ ճառագման մեջ է, այնտեղ նա իրավունք ունի նախասրահից անցնել ներքին օթևաններ։ Իսկ մեզ չի թույլատրվում բացահայտել մարդու համար այն, ինչ որ նա պետք է վերապրի այնտեղ։ 

Եթե չեք ուզում այս, պարոնա՛յք, գնացե՛ք ձեր ճանապարհով , միայն թե եղեք ուղղամիտ և դատողություններ մի՛ արեք այնպիսի բաների մասին, որպիսիք ձեր ուժերից վեր են։ Հակառակ դեպքում դարձյալ ամոթով եք մնալու։

Աղբյուրը՝ .sarkavagagirq.net 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ