15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ. հզոր աղոթք երեխաների համար

maxresdefault-1

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:

Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն:

Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ, հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղբյուրը՝  Qahana.am 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ