26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քո անձը մի տուր պոռնիկներին

Մի խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի հարուցիր քո նկատմամբ: Քո սիրտը կնոջ մի տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա:

Մի ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես: Մի հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը: Երկար մի նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով: Քո անձը մի տուր պոռնիկներին, որպեսզի չկորցնես քո ունեցվածքը:

Դես ու դեն մի գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի թափառիր նրա ավերակների մեջ:  Աչքդ հեռացրու գեղեցիկ կնոջից եւ երկար մի նայիր օտարի գեղեցկությանը: Շատերը մորոլվեցին կնոջ գեղեցկությունից, դրանից կրակի նման սեր է բորբոքվում:

Ամենեւին մի նստիր ամուսնացած կնոջ մոտ եւ նրա հետ գինի մի խմիր. գուցե քո անձը շեղվի դեպի նա, եւ քո հոգով կորստյան մատնվես: Մի լքիր հին բարեկամին, քանզի նորը հավասար չէ նրան: Նոր գինի` նոր բարեկամ, երբ հնանա, ուրախությամբ վայելիր: Մեղավորի փառքին մի նախանձիր, որովհետեւ չգիտես, թե ինչպիսին կլինի նրա կործանումը:

Հավանություն մի տուր ամբարիշտների հավանած բանին. հիշիր, որ մինչեւ դժոխք չես արդարանա: Հեռու մնա այն մարդուց, որ սպանելու իշխանություն ունի, եւ դու չես տագնապի մահվան երկյուղից: Եթե մոտ էլ լինես, զգույշ եղիր սխալ գործելուց, որպեսզի նա չխլի կյանքդ. համարիր, թե որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում:

Ըստ քո կարողության ճանաչիր մերձավորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցիր: Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկյուղը` քո պարծանքը: Զրուցիր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրույցները թող լինեն Բարձրյալի օրենքի մասին:

Ճարտար վարպետները գովաբանվում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը` իր իմաստուն խոսքով: Լեզվանի մարդը ահավոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով հանդուգն է իր խոսքով:

Սիրաքի իմաստություն 9

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ