23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամանորյա հրաշալի ավանդույթներ` տարբեր երկրներում

Ամանորը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն ամեն երկիր ամանորյա իրավանդույթն ունի: Օրինակ, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում Ամանորին պարտադիր գունավոր ներքնազգեստ են հագնում, որոնք ինչ որ բան են խորհրդանշում: Օրինակ, կարմիր ներքնազգեստը նշանակում է, որ այն կրողը կրքոտ տարի է ակնկալում: Դեղին կրծկալը նշանակում է, որ կինն ակնկալում է դրամական ավելացում ունենալ:

Չիլիում տեղացիները Ամանորը դիմավորում են գերեզմանատանը` իրենց հանգուցյալ հարազատների շիրիմի մոտ:

Կուսկոյում ու Մաչու-Պիկչուում Նոր տարվա գիշերը փորձում են ինչ որ խրճիթ մտնել, որպեսզի տարին հաջող լինի:

Դանիայում մարդիկ թռնում են բազմոցներից, որպեսզի քշեն չարքերին: Ուկրաինացիները իրենց ցանկությունը գրում են, այրում թուղթը, լցնում շամպայնի մեջ ու խմում, իսպանացիները Ամանորյա զանգերի հետ խաղողի 12 հատիկ են ուտում:

Ասիացիները այլ սովորույթներ ունեն: Օրինակ, ֆիլիպիններում ամանորյա սեղանին պետք է կլոր իրեր լինեն: Կլոր իրեր են դնում, կլոր մրգեր ուտում, կլոր սեղանի շուրջ նստում, հագուստի վրա կլոր կոճակներ են դնում:

Դանիայում ամբողջ տարվա ընթացքում դեն չեն նետում կոտրված սպասքի կտորները, իսկ Նոր տարուց առաջ դրանք դնում են հարազատների դռան մոտ։ ԵԹե դառան մոտ շատ կտորներ են հավաքվում, տարին երջանիկ է լինում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ