27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեքսուալ հումորը թանկ նստեց պաշտպանության նախարարի վրա

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը պաշտոնանկ է արվել՝ լրագրողուհու հետ ոչ պատշաճ կատակ անելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղի В92 հեռուստաընկերության լրագրողուհին, փորձելով օպերատորներին չխանգարել, ծնկի է իջել։ Նախարարն էլ կատակել է՝ ասելով, որ իրեն դուր են գալիս լրագրողուհիները, ովքեր «այդքան հեշտ ծնկի են գալիս»։

Սերբիայի վարչապետը հայտարարել է, որ նախարարի այդ խոսքերը «վիրավորում են երկրի բոլոր կանանց»։ Նախարարը, հասկանալով իր սխալը, փորձել է լրագրողուհուց ներողություն խնդրել, սակայն միեւնույնն է՝ պաշտոնանկությունից չի խուսափել։

4729ec666f

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ