28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Քարոզում ենք, որ Աստված սեր է

arm144021876686 (1)

Քարոզում ենք, որ Աստված սեր է: Սիրո կարիքը չե՞նք զգում, կարո՞ղ ենք առանց սիրո ապրել, ստեղծագործել: Աստված, Ում միշտ աղոթում ենք, սուրբ է, ճշմարիտ ու բարերար: Քննենք մեր սրտերը, սրբության կարիքը չե՞նք զգում, քննենք մեր գործերը` ճշմարիտ, բարի եւ բարերա՞ր են միշտ: Դավանում ենք, որ Աստված արդար է: Մենք արդարության կարիքը չե՞նք զգում ամեն օր եւ ամեն ժամ: Խոստովանում ենք, որ Աստված մեր Հայրն է, գթասիրտ, խաղաղության մշտահոս աղբյուր, պարգևատու բարիքների: Խաղաղությունը ամենօրեա մեր հայցը եւ մաղթանքը չէ՞, կարոտ չէ՞ աշխարհը հանապազ գթասրտության ու խնամքի: Ով այս կերպ է ճանաչում Աստծուն, նա չի կարող ապրել առանց Նրա եւ իր փրկության հույսը չկապել Աստվածորդու մարդեղության հավատքին եւ չձգտել լինել Նրա մշտական օրհնության եւ շնորհների ներքո:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ