17 Հունիսի, Երկուշաբթի, 2019

ԱՄՆ-ում լույս է տեսել Օբամաների ընտանիքի մասին պատմող գիրք

image_12497

Այս շաբաթ ամերիկյան գրախանութներում  հայտնվել է Բարաք Օբամային եւ նրա կնոջը նվիրված գիրքը: Գրքի հեղինակը “The  New York Times”–ի լրագրող Ջոդի Կանտորն է:

Նախագահին նվիրված գրքում, որն  արդեն վաճառվում է ռեկորդային քանակությամբ, հեղինակը ներառել է Բարաք Օբամայի շրջապատից ավելի քան 33 հարցազրույց: Սակայն դեռեւս  “The Obamas” գրքի հրապարակումից առաջ, լրագրողները հասցրեցին հայտնել դրա սկանդալային բովանդակության մասին: Ավելին, Սպիտակ տանը Ջոդի Կանտորը ենթարկվել է քննադատության, եւ ինչպես հայտնել է Բարաք Օբամայի մամլո քարտուղար Էրիկ Շուլցը, գրքի բովանդակությունը իրականության հետ որեւէ կապ չունի: Նման արձագանքը զարմանալի չէ, քանի որ այնտեղ նկարագրված են հետաքրքիր փաստեր Օբամա ամուսնական զույգի մասին: Մասնավորապես, գրքի հեղինակը պատմում է, որ նախագահականում առաջին տիկնոջն այնքան էլ չեն ընդունում:

ԱՄՆ նախագահի նախկին մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը ժամանակին քննադատել է Միշել Օբամային, երբ մամուլում հայտնվեցին Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիին հայտնած նրա խոսքերը, որ կյանքը Սպիտակ տանը պարզապես “դժոխք” է: Գրքում նշվում է նաեւ այն մասին, որ  Միշել Օբաման ոչ միայն սխալ մտքեր է արտահայտում այլեւ իրեն ոչ պատշաճ է պահում: Մասնավորապես, նա հրաժարվել է մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատաների նախընտրական քարոզարշավին 2010-ին` կուսակցության համար բավականին դժվար ժամանակաշրջանում: Բացի այդ, առաջին տիկնոջը մեղադրում են այն բանի մեջ, որ ամուսնու նախագահ դառնալուց հետո նա մեծ դժվարությամբ է համաձայնել Չիկագոյից տեղափոխվել Վաշինգտոն:

Առայժմ այս սկանդալային գրքին արձագանքել է միայն Սպիտակ տան մամլո քարտուղար Էրիկ Շուլցը: Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, գրքի մասին իր կարծիքը Միշել Օբաման կհայտնի վաղն առավոտյան` CBS-ի ուղիղ եթերից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ