11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատի լիագումար նիստին

Այսօր Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերի հանձնաժողովը հավանության չի արժանացրել  Ֆրանսիայի Ազգային  Ժողովրի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի տեքստը:  Արդյո ՞ ք սա նշանակում է, որ օրինագիծը կհանվի Սենատի լիագումար նիստի օրակարգից:

Henaran.am –ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այսօրվա որոշումը  չի նշանակում, որ հարցը չի քննարկվելու:

“Երկուշաբթի օրը` հունվարի 23-ին հարցը կքննարկվի Ֆրանսիայի Սենատի լիագումար նիստին եւ ես հուսով եմ, որ Ֆրանսիայի Սենատը կհետեւի Ֆրանսիայի Ազգային Ժողովի օրինակին”,-նշեց պատգամավորն ու հավելեց, որ Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է մարդու իրավունքներին եւ համամարդկային արժեքներին իր հավատարմությունը:

Հիշեցնենք, որՖրանսիայի Սենատի կողմից ընդունվելու դեպքում օրինագիծը ներկայացվելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հաստատման: Օրինագծի վերջնական ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 1 տարվա ազատազրկման կամ կտուգանվեն 45 հազար եվրոյի չափով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ