22 Օգոստոսի, Հինգշաբթի, 2019

Սարկոզին խոստանում է թույլ չտալ հարձակում Իրանի վրա

image_12108

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ամեն ջանք կգործադրի, որպեսզի թույլ չտա ռազմական գործողություն Իրանի դեմ, հայտնում է “Agence France Presse”-ը:

Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավարների նիստի ժամանակ նա հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը պատերազմի եւ քաոսի պատճառ կդառնա: Սարկոզին նշել է, որ դա կանխելու համար միջազգային հանրությունը պետք է նոր ու ավելի էֆեկտիվ սանկցիաներ իրականացնի Իրանի հանդեպ:

Նա մասնավորապես կարծում է, որ պետք է արգելք դրվի իրանական նավթի արտահանման վրա եւ սառեցվի Իրանի Կենտրոնական բանկի բոլոր արժեթղթերը: Այս բանկի միջոցով են կատարվում նավթի վաճառքի եւ գնման բոլոր մուծումները: Սարկոզիի կարծիքով` այդ կերպ հնարավոր է Թեհրանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա դադարեցնի միջուկային ոլորտի աշխատանքները:

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտնել էր, որ իր դեմ ուղղված սանկցիաները ռազմական հակամարտության պատճառ կարող են դառնալ:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ