02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ևս 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ […]

Մանր «շուստրիություն»: Փաշինյանն ինքն է զանգահարել Պուտինին իր ծննդյան օրը. Փաստ

Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, […]

Կիրանցիները քանդում են տները. Հրապարակ

Կիրանցում իրականացրած սահմանազատման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատերը՝ Մհերը, երեկվանից սկսել է իր տան քանդման աշխատանքները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը մեզ բացատրեց` մարդիկ չեն ուզում իրենց տարիներով ստեղծածը թողնել ադրբեջանցիներին: «Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ՝ ինչի չի քանդում․․․ երեւի ինքն էլ կսկսի առաջիկա օրերին»,- ասաց Շահինյանը: […]

1 մլն 65 հազար դրամ 1 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. Ժողովուրդ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` […]

Շատ նման է դժբախտ պատահարի. Հրապարակ

Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։ Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան ափով անցնելիս տեսել է […]

«Տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար. Հրապարակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝  Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի  աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են […]

Ում կինն է ոսկե ջուր խմում /Տեսանյութ/

Նախկինում միայն հեքիաթներում կարող էինք հանդիպել ոսկե ջրին և այն խմողներին, սակայն Ասիայի ամենահարուստ ընտանիքի կինը բառի բուն իմաստով խմում է այն: Նիտա Ամբանի անունով մեծահարուստի կինը խմում է հայտնի դիզայների կողմից մշակած հատուկ շշով  Acqua di Cristallo Tributo a Modigliani ջուրը, որը լցված է 24 կարատանոց ոսկու տարայի մեջ: Նրա մեջ  խառնել են Իսլանդիայի […]

Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մուշկապատում։ Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։ Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, […]

UFC-ի մենամարտում հերթական հաղթանակն է տոնել դաղստանցի Իսլամ Մախաչևը /Տեսանյութ/

Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը երրորդ անգամ պաշտպանել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Մախաչևը վաղաժամ հաղթանակի է հասել ամերիկացի Դասթին Պորյեի նկատմամբ: Մախաչևը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով վճռել է մենամարտի ելքը: Սա 32-ամյա մարտիկի համար 14-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում: Մախաչևը թեթև քաշային կարգի տիտղոսների պաշտպանությամբ հավասարվել է լեգենդար մարտիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի