Պարոն նախագահ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ի սրտե մաղթելով լավագույնը․ Աննա Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն նախագահ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ի սրտե մաղթելով լավագույնը:
Չեմ ուզում ասել որ Դուք ամենալավ գերագույն հրամանատարն եք, բայց չեմ կարող չհիշատակել, որ անվտանգ, ուժեղ ու մեծ հայրենիք եմ ունեցել Ձեր շնորհիվ:
Չեմ ուզում ասել, որ Դուք ամենաուժեղ պետական գործիչն եք, բայց ես անդադար տեսնում եմ Ձեր կամքը:
Չեմ ուզում ասել, որ Դուք ամենահոգատար ղեկավարն եք, բայց ես այդ ջերմությունը զգում եմ ամեն օր:
Չեմ ուզում ասել, որ Դուք ամենալավ խորհրդատուն եք, բայց Ձեր խորհուրդների շնորհիվ է, որ դուրս եմ եկել անելանելի թվացող վիճակներից:
Չեմ ուզում ասել, որովհետև չեմ կարողանալու որևէ բան բաց չթողնել:
Չեմ ուզում ասել, որ Ձեր կողքին աննահանջ կանգնելու եմ Ձեր մտքերի ու գաղափարների համար, պայքարելով ճշմարտության ու արդարության համար: Ուզում եմ դա ձեզ ուղղակի ցույց տալ իմ վարքով:
Դուք եք, որ մեզ միշտ ցույց եք տալիս կարևորը, զատում` լուսավորը և ձևավորում պայքարի կամք:
Պարոն նախագահ, շնորհակալ եմ, որ հնարավորություն եք տվել Ձեզ հետ անցնել ճանապարհը, որը վստահ եմ ջարդելու է բոլոր անլուրջ, անբնական,անսկզբունք, անհայրենիք, օտարամոլ ու դավաճան տարրերին:
Դուք եզակի մարդ եք իմ ու իմ հայրենիքի կյանքում» :