22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով է հաղթում Իրանի նախագահական ընտրություններում

Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին։

Նա հավաքել է ձայների 42.5 %–ը՝առաջ  անցնելով պահպանողական Սաիդ Ջալիլիից։

Նշենք, որ հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը,

որին կմասնակցի առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուն։

Հավելենք, որ Պեզեշկիանն ավելի մեղմ մոտեցում ունի Արևմուտք-Իրան հարաբերությունների հարցում և ընտրվելու դեպքում խոսք է տվել նորից կյանքի կոչել Արևմուտքի հետ

Իրանի միջուկային գործարքը և «բացել» Իրանն աշխարհի առաջ։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված

4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ