23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2024

UFC-ի մենամարտում հերթական հաղթանակն է տոնել դաղստանցի Իսլամ Մախաչևը /Տեսանյութ/

Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը երրորդ անգամ պաշտպանել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին: Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Մախաչևը վաղաժամ հաղթանակի է հասել ամերիկացի Դասթին Պորյեի նկատմամբ: Մախաչևը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով վճռել է մենամարտի ելքը: Սա 32-ամյա մարտիկի համար 14-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում: Մախաչևը թեթև քաշային կարգի տիտղոսների պաշտպանությամբ հավասարվել է լեգենդար մարտիկ […]

Ջերմաստիճանը բարձրանում է

Երևանում հունիսի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հունիսի 4-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ […]

«Երբ թքում էին գլխարկի մեջ եւ հետ դնում ոստիկանի գլխին, չէին վիրավորվո՞ւմ»

Քննչական կոմիտեի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների թվում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Այն բանից հետո, երբ ոստիկանները Բագրատ Սրբազանին հորդորեցին չվիրավորել ոստիկաններին, պատգամավորը հիշեց 2018 թվականի դեպքերը. «Երբ Նիկոլ Փաշինյանն էր անկարգություններ կազմակերպում ոստիկանի գլխարկը հանում էին գլխից, թքում էին գլխարկի մեջ և հետ դնում ոստիկանի գլխին, չէին վիրավորվո՞ւմ», – Աննա Մկրտչյանը: […]

Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին: «Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», – X-ում գրել է կազմակերպությունը:  

Սնուփ Դոգին վճարած 2,3 մլրդ դրամի ճակատագիրը դեռևս հայտնի չէ

Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից։ Դեռևս 2023 թվականի ամռանը տեղեկություն տրածվեց, թե Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը Սնուփ Դոգի մասին է, և համերգը կկայանա 2023թ սեպտեմբերին, ապա համերգը հետաձգվեց։ Tert.am-ը ԿԳՄՍ նախարարությունից, մասնավորապես հետաքրքրվել էր, […]

ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին

Hraparak.am-ին է դիմել քաղաքացի Մ․Գ․-ն՝ խնդրելով ներկայացնել իր գլխին եկած պատմությունը, որի գործող անձանց անուններն առայժմ չենք հրապարակում: Հավելենք, որ «2024թ-ի մայիսի 13-ի առավոտյան, աշխատանքի գնալիս, Աբովյան պուրակում ավտովթարի եմ ենթարկվել: Մի աղջկա մեքենա հարվածեց իմ մեքենային եւ դա արձանագրվեց թե ոստիկանության, թե Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերության կողմից: Երկու անգամ բողոքարկել եմ եւ նշել, որ […]

Ձեր պարտականությունն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ու Արդարադատության նախարարին. Պարույր Հայրիկյան

Նիկոլ Փաշինյանի վճիռների ու ակտերի պատճառով Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի դիմաց ասաց Պարույր Հայրիկյանը: Նա ոստիկաններին հորդորեց կատարել իրենց պարտականությունը. «Ձեր պարտականությունն է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին ու Արդարադատության նախարարին», – նշեց Պարույր Հայրիկյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված