18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սնուփ Դոգին վճարած 2,3 մլրդ դրամի ճակատագիրը դեռևս հայտնի չէ

Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից։

Դեռևս 2023 թվականի ամռանը տեղեկություն տրածվեց, թե Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը Սնուփ Դոգի մասին է, և համերգը կկայանա 2023թ սեպտեմբերին, ապա համերգը հետաձգվեց։

Tert.am-ը ԿԳՄՍ նախարարությունից, մասնավորապես հետաքրքրվել էր, ի վերջո համերգը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, և պետբյուջեից համերգի համար վճարած գումարը վերադարձվելո՞ւ է, թե՞ ոչ։

«ՀՀ կառավարության 15,02,2024 թ․ N218-Ն որոշման հիման վրա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 19-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։

Ինչ վերաբերում է պետբյուջեից համերգի համար վճարած 2,3 մլրդ դրամին ԿԳՄՍՆ-ից հայտնել են․

«ՀՀ պետական բյուջեից գումարը հատկացվել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար, և քանի որ ներկայում կազմակերպությունն իրականացնում է համերգի ժամկետների հստակեցում, հարցին վերջնական պատասխան կարող է տրվել միայն համերգի կայանալուց հետո»։

Ավելի վաղ Tert.am-ին «Դոպինգ Սփեյս» կազմակերպության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը հայտնել էր, որ չի բացառում, որ Սնուփ Դոգի համերգը կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, ինչպես ավելի վաղ համերգի անցկացումը հավանական էր համարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին  հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ