UFC-ի մենամարտում հերթական հաղթանակն է տոնել դաղստանցի Իսլամ Մախաչևը /Տեսանյութ/
Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը երրորդ անգամ պաշտպանել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:
Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Մախաչևը վաղաժամ հաղթանակի է հասել ամերիկացի Դասթին Պորյեի նկատմամբ:
Մախաչևը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով վճռել է մենամարտի ելքը:
Սա 32-ամյա մարտիկի համար 14-րդ անընդմեջ հաղթանակն է UFC-ում:
Մախաչևը թեթև քաշային կարգի տիտղոսների պաշտպանությամբ հավասարվել է լեգենդար մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին,
քանի որ երկու դաղստանցիներն էլ 3-ական անգամ են պաշտպանել չեմպիոնական գոտին:
Ընդհանուր առմամբ՝ Մախաչևն օկտագոնում անցկացրել է 27 մենամարտ, տարել 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:
Ամերիկացի Դասթին Պորյեն հաղթել է 30 մենամարտում, պարտվել 8-ում:
Դասթինի փոխարեն սկզբում ակնկալում էին տեսնել Արման Ծառուկյանին,
քանի որ նա Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո թեթև քաշի առաջին համարն է,
բայց նա կարճ հանգստի պատճառով հրաժարվեց մենամարտից:
Մանրամասները՝ կից տեսանյութում: