03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Տնտեսական ակտիվությունը սուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Հայաստանի տնտեսության անվտանգության բարձիկները չեն գործում, նորություն չէ։ Դրա արդյունքում է, որ մեր տնտեսական աճը չափից ավելի կախված է կա՛մ արտաքին գործոններից, կա՛մ որոշակի տնտեսական գործունեության ուղղությունից։ Երբ արտաքին հանգամանքները դրական են, տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, իսկ երբ այդ արտաքին պայմանների փոփոխություն է տեղի ունենում, ապա տնտեսական ակտիվությունը […]

Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ։ Միջազգային փորձագիտական շրջանակները կանխատեսում են նոր լարված փուլ ռուս-թուրքական հարաբերություններում։ Նոր էտապի  մեկնարկը հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում տվեց ՌԴ նախագահը, ով իր բացահայտ դժգոհությունը հայտնեց Անկարայի Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության առնչությամբ: ՌԴ-ում նաեւ  դժգոհ են պաշտոնական Անկարայի  […]

Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  […]

Օգնեք մեզ վերածնվելու: Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը /Տեսանյութ/

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության ֆեյսբուքյան էջից: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադառնալով Արցախի հեռուստատեսության գործունեության վերսկսմանը գրել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, […]

«Սյունիքը» որոշել է հաջորդ մրցաշրջանում հանդես չգալ Հայաստանի Պրեմիեր լիգայում

Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը որոշել է հաջորդ մրցաշրջանում հանդես չգալ Հայաստանի Պրեմիեր լիգայում։Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել․ «Սիրելի երկրպագուներ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, […]

Մենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը գրել է. «Գառնիկ Դանիելյա՛ն և Սուրեն Պետրոսյան, երկուսիդ հանդեպ էլ ամենայն հարգանքով խնդրում եմ՝ դադարեցրե՛ք շարժման դափնիների հանդեպ էս խանդի տեսարանները, դրանցով երկուսդ էլ Նիկոլի ջրաղացին եք ջուր լցնում, մենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը»:  

Միրզոյանն ու Սիմոնյանը թքա՞ծ ունեն Փաշինյանի ասածի վրա, թե՞ Փաշինյանն է թքածը լիզել

Այս տարվա սկզբից Հայաստանի իշխանության ղեկին գտնվող խումբը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Բելառուսի Հանրապետությունից փախած ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Տիխանովսկայան 2020 թվականին մասնակցել է Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրություններին։ Նա ստացել է քվերակությանը մասնակցած ընտրողների ձայների 10 տոկոսը։ Ընտրություններից հետո նա փորձեց հետընտրական գործընթաց զարգացնել, բայց տապալվելով՝ հեռացավ Լիտվա, որտեղ հիմնեց գրասենյակ, որը հետո […]

Համատարած ստի մեջ են. Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։ Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին։ #Բագրատ_Սրբազան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի