Թրամփին ՀԴԲ-ն կհարցաքննի /Տեսանյութ/
Դոնալդ Թրամփը համաձայնել է հարցազրույց տալ ՀԴԲ-ին՝ այս ամսվա սկզբին Փենսիլվանիայում իր հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած մահափորձի հետաքննության շրջանակներում:
Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ՀԴԲ-ն չի նշել հարցազրույցի ամսաթիվը, սակայն ասել է, որ դա կլինի «տուժածների կամ զոհերի ստանդարտ հարցազրույց,
որը մենք անում ենք հանցագործության ցանկացած այլ զոհի համար»:
«Մենք ցանկանում ենք ստանալ նրա տեսակետը այն ամենի վերաբերյալ, ինչ նա նկատեց», – ասել է ՀԴԲ հատուկ գործակալ Քևին Ռոժեքը:
Չնայած բազմաթիվ ապացույցների ուսումնասիրությանը՝ քննիչները դեռ պետք է պարզեն, թե ինչ շարժառիթներով էր պայմանավորված Թոմաս Մեթյու Քրուքսի կազմակերպած մահափորձը:
Միևնույն ժամանակ, նոր հրապարակված տեքստային հաղորդագրությունները ցույց են տվել, որ 20-ամյա երիտասարդին նկատել են տեղի Swat թիմը կրակոցներից
ավելի քան 90 րոպե առաջ՝ շատ ավելի վաղ, քան նախկինում ենթադրվում էր:
Երկուշաբթի օրը ՀԴԲ-ն ասաց, որ քննիչները կարծում են, որ Քրուքսը «զգույշ կերպով պլանավորել է» հուլիսի 13-ի հանրահավաքից առաջ
և «զգալի ջանքեր» է գործադրել իր գործունեությունը թաքցնելու համար:
Բազմաթիվ հետաքննություններ են սկսվել այն մասին, թե ինչ սխալ է տեղի ունեցել հուլիսի 13-ին Butler Fair Show-ի տարածքն ապահովելու համար:
Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ընդունել է անհաջողությունները:
Մանրամասները՝ կից տեսանյութում: