19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սողանքների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել /Տեսանյութ/

Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ հայտնվել են թակարդում:

Երեքշաբթի վաղ առավոտյան սողանքները հարվածել են Վայանադի շրջանի լեռնոտ շրջաններին:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն նրանց խանգարում են հորդառատ անձրևները և 2 շրջանները միացնող կարևոր կամրջի փլուզումը:

Տեղական պաշտոնյանների փոխանցմամբ՝ հիվանդանոցներ են տեղափոխել առնվազն 66 տուժածների, ավելացնելով, որ հիվանդանոցի անձնակազմը

սողանքի հետևանքով անհետ կորածների թվում է:

Վայանդը, լեռնոտ թաղամաս, որը մտնում է Արևմտյան Գաթս լեռնաշղթայի մեջ, մուսոնների սեզոնի ժամանակ  սողանքների ամենաբարձր հավանականություն ունեցող վայրն է:

Սողանքները պատուհասել են մի քանի շրջաններ, այդ թվում՝ Մունդակկայը, Ատտամալան, Չորալմալան և Կունհոմը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ