Ննգիջան գյուղատեղի, Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցի
Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառի (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։ 20-րդ դարի սկզբին Ննգիջան գյուղն ամբողջապես լքվել է։ Խորհրդային տարիներին գյուղատեղին վերածվել է անասնապահական տնտեսության, եկեղեցին չի գործել։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն բնակչության համար շարունակել է լինել սրբատեղի […]