ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում: Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում: Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական […]
Հնդկաստանի ամենագրավիչ զբոսաշրջային ուղղություններից մեկում հորդառատ անձրևը փլուզել է սարալանջերը՝ ցեխի, ջրի և ժայռերի հեղեղներ ուղարկելով թեյի կալվածքների և փոքր բնակավայրերի միջով, ինչը նահանգում ամենասարսափելի աղետն է 2018 թվականի մահացու ջրհեղեղներից հետո: Կերալայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 151-ի, շատերն անհետ կորել են, քանի որ անձրևը խոչընդոտում է փրկարարական աշխատանքներին: Հարյուրավոր փրկարարներ արդեն երկրորդ […]
Մեկ օրվա դադարից հետո այսօրվանից Հայաստանում տեղումները կվերսկսվեն։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ; Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-22մ/վ–ի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իր առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր տանը իսրայելական գրոհի ժամանակ: Իսրայելը դեռևս չի արձագանքել, սակայն ավելի վաղ խոստացել էր «ջախջախել» պաղեստինյան խմբավորումը հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո, որոնց զոհ գնաց 1200 իսրայելցի։ Հանիյեի մահը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ […]