27 Օգոստոսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 13, 2024

2020թ. հուլիսյան մարտական գործողությունները ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում ամբողջական կամ խորքային գնահատված չեն, դրան պետք է անդրադառնալ. Տիգրան Աբրահամյան

4 տարի առաջ այս օրը՝ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին: Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։   Դեպքը տեղի էր ունեցել հայկական […]

Դավիթ Բեկ փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ տղամարդ վարորդը կին է ծեծել

Մեքենա վարելու հարցի շուրջ վիճաբանությունները քրեական գործերի հարուցման հիմք են դարձել։Վիճաբանությունները շատ դեպքերում ողբերգական հետեւանքներ են ունենում, իսկ ահա իրավիճակը հասել է այնտեղ, որ տղամարդ վարորդները կին վարորդների են ծեծում։ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Հովհաննեսի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ […]

Լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում: Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ […]

«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին […]

Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում. ««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա: Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել […]

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին օդանավի անսարքության պատճառով 2 ժամ պահել են ինքնաթիռում /Տեսանյութ/

UTair ավիաընկերության ինքնաթիռը «Վնուկովո»-ից Երևան պետք է թռչեր երեկ ժամը 20:50-ին։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է, ինչից հետո ուղևորներն իջեցվել են օդանավից, տեղեկացնում է Առավոտը: 

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Թուրքիայի առաջնորդը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

Արմավիրի նախկին մարզպետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գլենդելի հիվանդանոց

  Դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է շուրջ երկու տարի ԱՄՆ-ում բնակվող Միրիջանյանը վնասվածքներ ստացել։ Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները կտրուկ աճել են

Tert.am-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ դրամական միջոցները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել են։ Այս մասին են փաստում ՔԿ նախագահի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2022 և 2023 թվականների հայտարարագրերը։ Ըստ Քյարամյանի ներկայացրած հայտարարագրերի՝ միանձնյա սեփականության իրավունքով ՔԿ նախագահին են պատկանում 5 հողամաս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի