22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները կտրուկ աճել են

Tert.am-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ դրամական միջոցները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել են։ Այս մասին են փաստում ՔԿ նախագահի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2022 և 2023 թվականների հայտարարագրերը։

Ըստ Քյարամյանի ներկայացրած հայտարարագրերի՝ միանձնյա սեփականության իրավունքով ՔԿ նախագահին են պատկանում 5 հողամաս, 2 անհատական բնակելի տուն և 1 ավտոտնակ, իսկ համատեղ սեփականության իրավունքով՝ բնակարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Որպես շարժական գույք ՔԿ նախագահը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Քյարամյանը ներկայացրել է ՔԿ-ից ստացած աշխատավարձը՝ 18 մլն 647,197 դրամ, մինչդեռ ըստ 2023-ի հայտարարագրի՝ ՔԿ-ից ստացած աշխատավարձը 27 մլն 574,123 դրամ է կազմել։

Բացի այդ, նա հայտարարագրել է նաև «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ից փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 632.15 դոլար։ Այսպիսով, Քննչական կոմիտեի նախագահի տարեկան ընդհանուր եկամուտը, ըստ 2023 թվականի հայտարարագրի, կազմել է 27 մլն 820,686.79 դրամ։

2022 թվականի տարեվերջին Քյարամյանի բանկային հաշիվներին եղել է 23 հազար 578.5 դրամ, մինչդեռ 2023-ի տարեվերջն՝ 54 եվրո և 1 մլն 84,746.9 դրամ։

Ինչ վերաբերում է կանխիկ դրամական միջոցներին, ապա 2022 թվականին այն կազմել է 50 հազար դոլար և 42 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 50 հազար դոլար և 52 մլն դրամ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ