22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավիթ Բեկ փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ տղամարդ վարորդը կին է ծեծել

Մեքենա վարելու հարցի շուրջ վիճաբանությունները քրեական գործերի հարուցման հիմք են դարձել։Վիճաբանությունները շատ դեպքերում ողբերգական հետեւանքներ են ունենում, իսկ ահա իրավիճակը հասել է այնտեղ, որ տղամարդ վարորդները կին վարորդների են ծեծում։

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Հովհաննեսի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում վարելու ընթացքում կտրուկ թեքել է իր ավտոմեքենան Հայարփի Գրիգորյանի կողմից վարվող ավտոմեքենայի դիմաց, ինչի արդյունքում Հայարփի Գրիգորյանը արգելակել է և կանգնեցրել մեքենան:

Այնուհետև Գագիկ Հովհաննեսի Ավագյանը իջել է իր մեքենայից և նստել է Դավիթ Բեկ 103/5 հասցեի մոտակայքում գտնվող ճամփեզրին կայանված Հայարփի Գրիգորյանին պատկանող ավտոմեքենան և անձնական հարցերի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ Հայարփի Գրիգորյանից, ինչը վերածվել է վիճաբանության:

Արդյունքում Գագիկ Ավագյանը շուրջ հինգ րոպե անդադար 2 և ավել հարվածներ է հասցրել Հայարփի Գրիգորյանին, մասնավորապես հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի շրջանում, քաշել է մազերից և բռնել ձեռքերից, ինչի արդյունքում Հայարփի Գրիգորյանին պատճառվել է ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանշներ չպարունակող դեմքի, պարանոցի, աջ բազկի, նախաբազկի, դաստակի շրջանների քերծվածքների, արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ։

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը մտել է դատարան։

Քնար Մանուկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ