08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային տարբեր դերակատարների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հնչեցվող լավատեսական ուղերձների ֆոնին, Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում:
Դեռևս պարզ չէ, թե Արևմուտքից բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցվող դրական սպասումների հիմքում հայկական զիջողականությո՞ւն է, ԱՄՆ ճնշումնե՞րը, երկուսը միասի՞ն, թե՞ կան նաև այնպիսի գործոններ, որոնք միայն կուլիսներում են քննարկվում:
Համենայդեպս, վերջին 6 տարում, որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրացնում են, այնքան շատ Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում են կորցնել»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ