22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2024

Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել: Եվ քանի որ հիմա ցանկացած […]

Ձերբակալել են թմրակարտելի առաջնորդներին /Տեսանյութ/

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդ Իսմայել Սամբադային՝ «Էլ Մաո» մականունով, և Խոակին Գուսման Լոպեսին՝ կարտելի մեկ այլ հայտնի առաջնորդ Խոակին Գուսմանի որդուն՝ «Էլ Չապո» մականունով։ Ըստ Associated Press-ի, Սամբադան աշխարհի ամենահայտնի թմրավաճառներից է, որը երկար ժամանակ ղեկավարել է կարտելի մաքսանենգ գործողությունները՝ աննկատ մնալով։ Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ կառավարությունը մինչև 15 միլիոն դոլարի […]

Վանաձորը ցնծությամբ է ընդունել 2,7 տարի կալանավորված Մամիկոն Ասլանյանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու: Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա […]

Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրել՝ Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին՝ առանց ԱԳՆ-ին տեղյակ պահելու։ Դիվանագետը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդել է, որ տարածքների հանձնման մասին իմացել է պոստ ֆակտում, իսկ ստորագրված փաստաթղթին այդպես էլ չի ծանոթացել, քանի որ մինչեւ […]

Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. կարող եք գերի ընկնել

Սահմանային գոտի դարձած Կիրանց համայնք տանող նորակառույց ճանապարհը անվտանգ չէ գիշերային ժամերին։ Այս պատճառաբանությամբ ոստիկանությունը թույլ չի տալիս Կիրանցի բնակիչներին մթնշաղից հետո գյուղ մտնել ասֆալտապատված և կիսով չափ արգելափակման հատված ունեցող ճանապարհով։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։ Նրա փոխանցմամբ՝ Կիրանցի բնակիչները, առողջական կամ որեւէ այլ հրատապ խնդիր ունենալու […]

Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել: «Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել․ ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, […]

«Սա նիկոլի և ժաննա անդրեասյանի Հայաստանն է»

«Սա այն է, ինչ պետք է իմանալ օրվա իշխանության մասին: Գոհ լինենք, որ միայն Կորյունի գլուխն են մտցրել վրանի ճաղերի մեջ, ասենք կարողա Մաշտոցի գլխին էլ նույն խաղը խաղալ: Եթե սա անեին թուրքերը, վրացիները մի խումբ սուտի հայրենասերներ հիմա ոռնում էին: Սա նիկոլի և ժաննա անդրեասյանի Հայաստանն է, վարագույր․․․ ես ձեր…», գրում է ակտիվիստ Անի […]

Ո՞վ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը

Լուրեր.com-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել երեխայի ծեծի տեսանյութից հետո Վեդու փողոցում հայտնաբերված ու ձերբակալված կնոջ ինքնությունը։ Նա Հերմինե Սարգսյանն է, ով Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի սանիկ՝ Գարիկ Սարգսյանի մերձավորների շրջանակից է։ Հերմինե Սարգսյանը 45 տարեկան է և Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզի դաստիարակներից մեկն է, ում այսօր աշխատանքից ազատեցին երեխային բռնության ենթարկելու հայտնի […]

Փարիզի Օլիմպիական խաղեր 2024. Բացման արարողություն /Տեսանյութ/

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկել են Ֆրանսիայի մայրաքաղաքում հետաքրքիր  արարողությամբ։ Լեդի Գագան Սեն գետի երկայնքով տեղի ունեցող համաշխարհային սպորտային միջոցառման առաջին երգչուհին էր: Փակման արարողությունը վստահված էր աշխարհահռչակ Սելին Դիոնին։ Հատկանշական է, որ ողջ օլմպիական խաղերի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ արարողությունը չի անցկացվում ընդունող քաղաքի օլիմպիական մարզադաշտում։ Թեև սա պաշտոնական բացումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի