08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձերբակալել են թմրակարտելի առաջնորդներին /Տեսանյութ/

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են մեքսիկական «Սինալոա» թմրակարտելի առաջնորդ Իսմայել Սամբադային՝ «Էլ Մաո» մականունով,

և Խոակին Գուսման Լոպեսին՝ կարտելի մեկ այլ հայտնի առաջնորդ Խոակին Գուսմանի որդուն՝ «Էլ Չապո» մականունով։

Ըստ Associated Press-ի, Սամբադան աշխարհի ամենահայտնի թմրավաճառներից է, որը երկար ժամանակ ղեկավարել է կարտելի

մաքսանենգ գործողությունները՝ աննկատ մնալով։

Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ կառավարությունը մինչև 15 միլիոն դոլարի պարգև էր սահմանել այն տեղեկատվության համար,

որը կօգնի Սամբադային ձերբակալելուն, որը տասնամյակներ շարունակ թաքնվում էր իշխանություններից:

Սամբադան և Գուսման Լոպեսը ղեկավարել են «տասնյակ հազարավոր ֆունտ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը Միացյալ Նահանգներում

և համակարգել դրա հետ կապված բռնությունները», – հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ հավելելով,

որ նրանք այժմ «կկանգնեն Միացյալ Նահանգների արդարադատության առաջ»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ