23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2024

Մյուրիշենի Պլաճուր աղբյուրը

Կառուցվել է 1892 թվականին, անխափան գործել է մինչև 2023 թ․ սեպտեմբերի 27-ը։ Հետագայում գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառում (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում՝ Մարտունի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։ Հիմնվել է […]

Մոսկվայում փոթորիկից մարդիկ են զոհվել /Տեսանյութ/

Մոսկվայում փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում կա վեց երեխա։ Երեկ Մոսկվայում փոթորիկ և հորդառատ անձրևներ են գրանցվել, տեղ-տեղ էլ պտտահողմ է նկատվել։ Քաղաքի իշխանությունները եղանակի առավելագույն «նարնջագույն» մակարդակ էին հայտարարել։ Քամին պոկել էր մետաղական թիթեղները, տանիքները, քանդել գովազդային վահանակներ։ Քաղաքում ծառեր էին տապալվել, ավտոմեքենաներ շրջվել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Երեւանում վտանգավոր իրավիճակ է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը  հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Դիտարկումներն արվել են հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 14-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան  

Բաքուն զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ էփոխանցել

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ»։  

ԱԱԾ-ն ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին. Հրապարակ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թեպետ թեւակոխել է պասիվ փուլ, ինչպես նախաձեռնողներն են ասում՝ վերակազմակերպման փուլ, սակայն իշխանություններին հանգիստ չի տալիս այս «մարած» շարժումը։ Փաշինյանի գրպանային ԱԱԾ-ն վերջին օրերին ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, միմյանց իրար դեմ հանելու գործին: Իշխանական կայքերի ու ֆեյքերի միջոցով հրապարակ են նետում ապօրինի արված գաղտնալսումներ եւ փորձում ընդդիմության ներքին զրույցներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված