23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2024

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ․ «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման […]

ԱՄՆ-ն արգելել է ռուսական հակավիրուսային ծրագիրը՝ Kaspersky-ն /Տեսանյութ/

ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է արգելել ռուսական Kaspersky ընկերության հակավիրուսային ծրագրերի վաճառքը Կրեմլի հետ ենթադրյալ կապերի պատճառով: Պարզվել է, որ Մոսկվայի ազդեցությունն ընկերության վրա էական վտանգ է ներկայացնում ԱՄՆ ենթակառուցվածքների և ծառայությունների համար, հինգշաբթի հայտարարել է առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել քայլեր ձեռնարկել՝ պայմանավորված ամերիկացիների անձնական տվյալները […]

Մեծ ծավալներով սպառազինվելով Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում: Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ […]

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն․ արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում: Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի […]

Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երևան քաղաքում հունիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու […]

Գազայի խափանված ջրային համակարգը  վարակիչ հիվանդությունների պատճառ է դարձել /Տեսանյութ/

Մոտ 40 աստիճանի հասնող կիզիչ եղանակը Գազայում  և մաքուր ջրի բացակայությունը բազմաթիվ հիվանդությունների և մահերի պատճառ են դարձել: Վրանաբնակ գաղթականներից մեկի փոխանցմամբ՝ վիճակը գնալով վատանում է: «Մեր վրանի ջերմաստիճանն աներևակայելի է, իսկ ջուրը, որը խմում ենք, միանշանակ աղտոտված է, քանի որ հիվանդանում են և՛ երիտասարդները, և՛ մեծերը»: Փախչելով իրենց ավերված տներից՝ հարյուր հազարավոր Գազայի բնակիչներ […]

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում: Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված