25 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն: Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:
Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի քանի անգամ ավելացված ախրանայի պարագայում՝ միայն դեբիլները կհավատան, որ Նիկոլը կարող է ազատ շփվել մարդկանց հետ:
Հող տվողին ոչինչ չի փրկի Աստծո և մարդկանց պատասխանատվությունից:

Աստված հայրենիք է տվել հային, և նրա սերունդներն այն դարերով շենացրել ու արյամբ սրբագրել են: Ոչ ոք չի կարող հայրենիք վաճառել ու ամբողջ կյանքում, հանգիստ խղճով հեծանիվ քշել:
Հեծանվային և այլ շոուները՝ գուցե օգնեն մի քանի անգրագետ ու անհայրենիք մարդկանց ուշադրությունը շեղել հայրենի հողերի վաճառքի գործընթացից: Բայց ոչ ավելի:
Ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ Բլինկենը, ոչ Սունակը, ոչ Կոբախիձեն, ոչ էլ Էրդողանն ու Ալիևը չեն հարգում սեփական ժողովրդին էշի տեղ դնող ու նրա հայրենիքը պատերազմի շանտաժով մաս-մաս վաճառող ղեկավարին: Նրանցից յուրաքանչուրն ընդամենը օգտագործում է նրան՝ հանուն իր երկրի շահերի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ