23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն․ արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հեծանվային կրկեսը «գովելի» կլիներ, եթե Արցախը քեշ փողով հանձնված չլիներ թշնամուն:
Հեծանվային կրկեսը չէր զայրացնի բարոյական ու գիտակից մարդկանց, եթե արցախցիներն իրենց հազարամյա օջախներում լինեին, ոչ թե X գյուղի հատուկ թանկացված վարձով տներում:
Հեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին կապիտուլյանտի «իմիջը», բայց հայրենատեր նախկին նախագահների ժամանակի համեմատ, այսօր մի քանի անգամ ավելացված ախրանայի պարագայում՝ միայն դեբիլները կհավատան, որ Նիկոլը կարող է ազատ շփվել մարդկանց հետ:
Հող տվողին ոչինչ չի փրկի Աստծո և մարդկանց պատասխանատվությունից:
Աստված հայրենիք է տվել հային, և նրա սերունդներն այն դարերով շենացրել ու արյամբ սրբագրել են: Ոչ ոք չի կարող հայրենիք վաճառել ու ամբողջ կյանքում, հանգիստ խղճով հեծանիվ քշել:
Հեծանվային և այլ շոուները՝ գուցե օգնեն մի քանի անգրագետ ու անհայրենիք մարդկանց ուշադրությունը շեղել հայրենի հողերի վաճառքի գործընթացից: Բայց ոչ ավելի:
Ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շոլցը, ոչ Բլինկենը, ոչ Սունակը, ոչ Կոբախիձեն, ոչ էլ Էրդողանն ու Ալիևը չեն հարգում սեփական ժողովրդին էշի տեղ դնող ու նրա հայրենիքը պատերազմի շանտաժով մաս-մաս վաճառող ղեկավարին: Նրանցից յուրաքանչուրն ընդամենը օգտագործում է նրան՝ հանուն իր երկրի շահերի» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ