22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գազայի խափանված ջրային համակարգը  վարակիչ հիվանդությունների պատճառ է դարձել /Տեսանյութ/

Մոտ 40 աստիճանի հասնող կիզիչ եղանակը Գազայում  և մաքուր ջրի բացակայությունը բազմաթիվ հիվանդությունների և մահերի պատճառ են դարձել:

Վրանաբնակ գաղթականներից մեկի փոխանցմամբ՝ վիճակը գնալով վատանում է:

«Մեր վրանի ջերմաստիճանն աներևակայելի է, իսկ ջուրը, որը խմում ենք, միանշանակ աղտոտված է, քանի որ հիվանդանում են և՛ երիտասարդները, և՛ մեծերը»:

Փախչելով իրենց ավերված տներից՝ հարյուր հազարավոր Գազայի բնակիչներ այժմ տեղահանված են, ապրում են կտավի տակ՝ ժամանակավոր ճամբարներում, կիզիչ արևի տակ:

Ջուր ստանալը, մաքուր լինի, թե ոչ, ամենօրյա պայքար է։

Բաշխման կենտրոններում երկար հերթեր են գոյանում։

Գրեթե լրիվ վնասված կոյուղու և սակավաթիվ զուգարանների պայմաններում եղած ջուրը հեշտությամբ աղտոտվում է:

«Գաղտնիք չէ, որ ներկայումս Գազայի հատվածում տեղի ունեցող աղիքային վարակների ամենամեծ պատճառը այդ երեխաներին մատակարարվող ջրի աղտոտումն է», –

ասում է բժիշկ Ահմեդ ալ Ֆարին՝ Նասերի հիվանդանոցի մանկական բաժանմունքի ղեկավարը:

«Առաջին խնդիրը աղիքային ինֆեկցիաներն են՝ փսխումով և փորլուծությամբ, որն առաջացնում է ջրազրկում»,- ասում է նա։

«Երկրորդ խնդիրը հեպատիտ C-ն կամ A-ն է, որոնք ոչ պակաս վտանգավոր են, քան աղիքային վարակները, եթե ոչ ավելին»:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն ասում է, որ Գազայի ջրամատակարարման և սանիտարական համակարգի 67%-ը այժմ ավերվել է:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ