11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան /Տեսանյութ/

Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել։

Dailymail-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 63 մարդ:

Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջներ և ոստիկաններ։

Հրդեհը, որը բռնկվել էր բնական գազից առաջացած պայթյունից հետո, մարվել է հրշեջների ուժերով։

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց գազամատակարարումը դադարեցվել է, իսկ տարածքը տարհանվում է։

Նա հավելել է, որ պայթյունից վնասվել է 11 շենք։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ