23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար. Հրապարակ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած ուժը` «Միասնական հայրենիք» կուսակցությունը, թեպետ աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝  Բագրատ սրբազանի եւ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, սակայն, արցախցի  աղբյուրների փոխանցմամբ, Բաբայանի մարդիկ «տակից» շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի համար, շարժման դեմ։ Նրանք, ինչպես իշխանությունը, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվության միջոցներով սրբազանի վերաբերյալ հերյուրանքներ են տարածում եւ արցախցիներին համոզում են, որ սրբազանի առաջնորդած ո՛չ շարժումն է Արցախի ու արցախցիների մասին, ո՛չ էլ դրա հաղթանակից իրենք կարող են օգտվել։ Մոտավորապես նույն նարատիվները, ինչ իշխանականները, օրերս էլ ԱԺ նախագահը հայտարարեցին, թե սրբազանն այլեւս սկսել է չխոսել Արցախի մասին, Արցախի դրոշներն էլ անհետացել են։

Սամվել Բաբայանն ինքն էլ հարցազրույցներ է տալիս` քննադատում իշխանություններին, միեւնույն ժամանակ հայտարարում, որ ներքաղաքական ճգնաժամի ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Եթե շարժումը փողոցով չի կարողանում դրան հասնել, պետք է ընդդիմադիրները վայր դնեն մանդատները՝ առաջացնելով քաղաքական ճգնաժամ, որից դուրս գալու քաղաքագիտական միակ միջոցն ընտրություններն են։ Մինչդեռ մենք գիտենք, թե ընտրություններն ինչ ավարտ են ունենում, երբ ընտրությունների կազմակերպիչը լինում է իշխանությունը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ