08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2023

«Ելք աղքատությունից» . փախստականների քարավանը /Տեսանյութ/

Հազարավոր փախստականներ գնում են Մեխիկո՝ իմանալով, որ պետքարտուղար Բլինկենը գալիս է իրենց հարցերի քննարկման համար: Կենտրոնական և Հարավային Ամերիկայից փախստականների քարավանը, որը կազմված է բոլոր տարիքի շուրջ 8.000 մարդկանցից, դանդաղ շարժվում է «Ելք աղքատությունից» պաստառի ներքո: Նրանք ցանկանում են տեսնել Բլինկենին, ով պիտի միգրացիայի վերահսկման համար նոր համաձայնություններ կնքի: Միայն 2023թ. Սեպտեմբերին ԱՄՆ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա […]

Ինչ են մատուցում Սուրբ ծննդյան սեղանին՝ աշխարհի տարբեր երկրներում /ֆոտո/

Սուրբ ծնունդին աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի ուտեստներ են պատրաստվում։ Ահա թե ինչ է ընդունված մատուցել Սուրբ ծնունդին՝ տարբեր երկրներում։ Չեխիայում նախքան Սուրբ ծնունդը պահք են պահում։ Իսկ ահա Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մատուցում են ծածան ձուկ, որի հետ տարբեր ավանդույթներ կան կապված։ Չեխերն իրենց դրամապանակի մեջ Սուրբ ծննդյան ծածանի թեփուկներից են դնում, որպեսզի տարին […]

Իհարկե Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի

«Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից. «Այստեղ կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև դրական արձագանքներ […]

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նա դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս […]

«Բարի գալուստ Ջիմիների քաղաքամայր Երևան …»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ասեմ, որ հնդիկները մեզ բարեկամ ժողովուրդ են, պատմություն կարդացեք: Սկսած Մադրասի խմբակից մինչև հայկական մեծ գաղթօջախ դարձած Հնդկաստանի տարբեր քաղաքներում ծավալած հայերի գործունեությունը միշտ ուղեկցվել է այդ խաղաղասեր ժողովրդի աջակցությամբ և համերաշխությամբ: Հիմա Հնդկաստանից եկածները Հայաստանում անում են այն աշխատանքները, ինչը հայերը չեն ուզում […]

Լոս Անջելեսում 4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առաջ, հանցագործները «կտրել» են մեքենայի ճանապարհը եւ կրակել

Անցած ուրբաթ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։ Ծնողների աչքի առաջ գնդակահարվել է իրենց 4-ամյա տղան։Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղայի ինքնությունը պարզվել է՝ Գոռ Ադամյան։ Կասկածյալները բացահայտվել են՝ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը: Երկուսն էլ ձերբակալվել են՝ սպանության կասկածանքով։ Երեխայի ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ […]

Հայաստանը իր օդային տարածքը բացել է ադրբեջանական ինքնաթիռների համար. 90000 եվրո է վճարել Երեւանին Նախիջեւան թռիչքների համար

Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության […]

Հակակառավարական ցույցերը ալեկոծում են Սերբիան /Տեսանյութ/

Բելգրադի քաղաքապետարանը գրոհի է ենթարկվել, քանի որ ցուցարարները փորձել են գրավել այն: Անցած շաբաթ տեղի ունեցած համապետական ընտրությունները կեղծիք համարող բողոքարարները ջարդել են քաղաքապետարանի պատուհանները և փորձել են ներխուժել: Սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ընդդիմության մեղադրանքները մտացածին ստեր են: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի