24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոս Անջելեսում 4-ամյա Գոռը սպանվել է ծնողների աչքի առաջ, հանցագործները «կտրել» են մեքենայի ճանապարհը եւ կրակել

Անցած ուրբաթ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։ Ծնողների աչքի առաջ գնդակահարվել է իրենց 4-ամյա տղան։Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղայի ինքնությունը պարզվել է՝ Գոռ Ադամյան։ Կասկածյալները բացահայտվել են՝ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը: Երկուսն էլ ձերբակալվել են՝ սպանության կասկածանքով։

Երեխայի ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ բանտարկվեն, ABC News-ին ասել է ընտանիքի ներկայացուցիչը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, երբ Գոռի ծնողները մեքենայով անցել են Լանկաստերի Սիերա մայրուղով և «բախվել են» վերոնշյալ մարդկանց հետ։

«Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետևել մի քանի վերգետնյա փողոցներով», – հայտնել են LASD-ից: «Կասկածյալների կողմից հետապնդման ժամանակ տուժող վարորդը դանդաղեցրել է իր մեքենան, այդ ժամանակ կասկածյալ վարորդը կանգնել է տուժողի մեքենայի կողքին և սկսել կրակել»։

Ընտանիքի մեքենայի վրա արձակված փամփուշտները դիպել են Գոռին, ով նստած է եղել հետևի նստարանին, հայտնում են իշխանությունները: «Նրա հայրն ու մայրը, ովքեր եղել են մեքենայում, նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ գրանցվել է, որ նա մահացած է», – ասվում է շերիֆի հայտարարության մեջ։

Միգել Կորոնադոն, որը հանդես է գալիս որպես Գոռի ծնողների խոսնակ, երկուշաբթի ABC News-ին ասել է՝ ընտանիքը «խնդրում է, որ երկու կասկածյալներն էլ բանտարկվեն ցմահ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության»:

Գոռի մայրն իրեն ասել է, որ նրանք գնում էին մթերային խանութ, երբ դեպքը տեղի է ունեցել: Մայրը լսել է, թե ինչպես է որդին բղավում․ «Ես վիրավոր եմ»: Դրանք վերջին խոսքերն էին, որ ծնողները լսել են իրենց որդուց։

Տղայի ծնողները չեն տուժել։

Քննիչները մի քանի ժամվա ընթացքում կարողացել են հայտնաբերել կասկածյալներին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ