08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2023

Փոփոխություններ անձնագրում

ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք […]

«Ասե՛ք, կանենք»։ Ո՞վ է ասել, որ կայանատեղերը տասնապատիկ թանկացնեն

Երեւանի ավագանու քննարկմանը ներկայացված «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը հանրային դժգոհություն է առաջացրել։ Նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանել գոտիավորման սկզբունքով՝ առանձնացնելով Ա եւ Բ գոտիներ: Երեւանի փոքր կենտրոնում ավտոմեքենան կայանելու վճարման դրույքաչափը տարեկան 12 հազար դրամի փոխարեն կարող է դառնալ 160 հազար […]

Սպասվում է լավ եղանակ

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 […]

Տոնածառի լույսերը Տիգրան Ավինյանի հետ կվառեն արցախցի երեխանե՞րը. Փաստ

Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում արդեն քանի օր է՝ սկսվել են գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Երևանի փոխքաղաքապետը, այս տարի հրատապության խնդիր չկա, ինչպես նախորդ տարի, որը կապված էր մանկական «Եվրատեսիլի» հետ, հետևաբար, տոնածառի լույսերը փոքր-ինչ ուշ են վառվելու։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի տոնածառի լույսերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին վառելու […]

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ագրեսիվ են եղել Արսեն Թորոսյանը եւ Տրդատ Սարգսյանը. Ժողովուրդ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, նաեւ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման եւ ճնշումներ գործադրել նրա վրա: Այս մասին ասվում է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարության մեջ: «Այդ կապակցությամբ առաջարկում ենք հետաձգել ԱԺ-ի մոտակա քառօրյայում նախատեսվող՝ հանձնաժողովի անդամների ընտրությունը եւ կազմակերպել հանրային լսումներ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող քաղհասարակության կոալիցիաների ներկայացուցիչների, այդ թվում` ԵՄ-Հայաստան […]

Ինչո՞ւ է կարևոր ու խորհրդանշական քայլ՝ աշխատանքներն առաջինն ավարտել հենց Սյունիքի մարզում. Փաստ

Տասնամյակներ շարունակ Հայաստանի համար առաջնային խնդիրներից մեկը համայնքների համաչափ զարգացման հարցն է, քանի որ ժամանակի ընթացքում Երևանը գերծանրաբեռնվել է թե՛ բնակչության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մնացյալ առումներով: Ներկա փուլում առավել կարևորվում է մասնավորաբար սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրության մեծացումը, և այդ առումով անգնահատելի է ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման անհրաժեշտությունը: Այս առումով իրապես աննախադեպ քայլ է, որ Team […]

Տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ […]

ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. Ժողովուրդ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար: Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը […]

Ձմռանը մազերը եւ մաշկը խնամելու կանոնները

Շատ քչերն են, որ ձմռանը գոհ են լինում իրենց մաշկի եւ մազերի որակից: Ցուրտ եղանակը լրջորեն ազդում է թե մազերի, թե մաշկի վրա, մազերը շուտ են ճարպոտում, թուլանում են, սկսում են թափվել, իսկ ահա մաշկը սկսում է թեփոտել, ցավոտ ճաքեր են առաջանում: Որոնք են ձմռանը մազերը եւ մաշկը խնամելու գլխավոր կանոնները: Սառը եղանակին պարտադիր գլխարկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի