Ինչո՞ւ է կարևոր ու խորհրդանշական քայլ՝ աշխատանքներն առաջինն ավարտել հենց Սյունիքի մարզում. Փաստ
Տասնամյակներ շարունակ Հայաստանի համար առաջնային խնդիրներից մեկը համայնքների համաչափ զարգացման հարցն է, քանի որ ժամանակի ընթացքում Երևանը գերծանրաբեռնվել է թե՛ բնակչության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ մնացյալ առումներով: Ներկա փուլում առավել կարևորվում է մասնավորաբար սահմանամերձ բնակավայրերի հանդեպ ուշադրության մեծացումը, և այդ առումով անգնահատելի է ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման անհրաժեշտությունը: Այս առումով իրապես աննախադեպ քայլ է, որ Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում և հասանելի է մարզի շուրջ 21000 տնային տնտեսության։
Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։ Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։
Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։ «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս մենք ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: