18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2023

2,5 մլն դրամ վճարի և ազատվիր բանակից. ՔՊ-ն նախագիծ է ներկայացրել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, որ 27 տարին լրանալուց հետո մինչև 37 տարեկան բանակում չծառայած արական սեռի քաղաքացիները պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Հայկ Սարգսյանը նշեց, որ 2004թ.-ից եղել է բանակում ծառայությունից խուսափելու, պատասխանատվությունից […]

Բայրամովն ու Լավրովը քննարկել են Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը

Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և կասպյան «հնգյակում» համագործակցության հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների […]

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ «Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։ […]

«Տեսանյութում երեւում է պարեկների լպրիշ պահվածքը և քաղաքացու նկատմամբ բռնությունը, ծեծը …». 18+

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «18+ Քաղաքացին ծեծի և տուգանքի մատերիալ է … Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզում, տեսանյութում հստակ երևում է պարեկների լպրիշ պահվածքը և քաղաքացու նկատմամբ բռնությունը, ծեծը.. Սա նիկոլի ժողովրդավար, ծախված ու կապիտուլյանտ Հայաստանն է»։

Անզուսպ թալան

«Ղզղնած գներ Երևանում «Երևան Սիթիում» կարտոֆիլի ու սոխի թանկ գներն են։ Սամվել Ալեքսանյանը լինելով սննդի մեծածախ ու մանրածախ իրացման ցանցերի տեր, էժան գնում է սննդամթերքը, այդ թվում՝ գյուղմթերքները և դրանք թանկ վաճառում։ Երևանի փողոցների վաճառակետերում էլ կարտոֆիլն ու սոխն էժան չեն, համապատասխանաբար՝ 180-200 և 250 դրամ։ Տավուշի մարզում հիմա նորմալ որակի և չափերի կարտոֆիլի կիլոգրամի […]

Անամոթության ուրվականն է տիրել մեզ…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անամոթության ուրվականն է տիրել մեզ… Դժոխքը պարտվելը չէ,դժոխքը ՝թուրքի կամակատարների ու Արցախն ադրբեջանցիներին հանձնողների հետ նույն օդը շնչելն է։ Մենք ե՞րբ այսքան անթասիբ ու աներես դարձանք։ Պետության հերն անիծողները պետականությունից են խոսում։ Տգետները՝ կրթությունից։ Դավաճանները՝ ինքնիշխանությունից։ Աղվեսները՝ պարկեշտությունից։ Նապաստակները՝ արիությունից։ Լուզերները՝ հաղթանակներից։ Բռնակալները ՝ ժողովրդավարությունից։ […]

Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment […]

Արտահերթի մասին խոսողները պետք է ասեն՝ ուզում են Նիկոլին հեռացնել, թե դեպուտատ դառնալ. Աբրահամյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսողներն ու այդ օրակարգն առաջ տանողները պետք է հստակ ասեն՝ իրենք նպատակ ունեն իսկապես հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, թե դառնալու ԱԺ պատգամավոր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի շրջանակներում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նաև անդրադարձել է ներքաղաքական ու անվտանգային մի շարք հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի