07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. Ժողովուրդ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դեմ քվեարկեց «ՀայաՔվե»-ի նախագծին, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար:
Այսինքն՝ այսօր կայանալիք ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագիծը մտնում է լիագումար նիստերի օրակարգ, քննարկվելու է ԱԺ նիստի ժամանակ, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS՝ մեկ մարդու նման ներկա լինելու այսօվանից մեկնակող ԱԺ նիստերին եւ դեմ քվեարկելու «ՀայաՔվե»-ի նախագծին, որպեսզի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չմտնի:

Այն մասին, թե ինչ է լինելու նախագծի հետ, ինչ են պատրաստվում անել «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամները, մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն: Իրավական այս ճանապարհը խորհրդարանում սպառվեց, պետք է այլ՝ հանրաքվեի տանող ճանապարհով թերեւս գնալ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ