24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Ինչո՞ւ են արցախահայությանը զրկում ԱՀ և ՀՀ քաղաքացիությունից /Տեսանյութ/

32 տարի ո՞ր պետության քաղաքացի են եղել արցախահայերը: Կարո՞ղ էին արդյոք Հայաստանի քաղաքացի չլինել: Ինչո՞ւ են արցախահայությանը զրկում ԱՀ և ՀՀ քաղաքացիությունից: Հարցնում է ամերիկահայ ակտիվիստ Ռոբերտ Մարգարյանը:

Միհրան Պողոսյանին ձերբակալել են․ նա կարտահանձնվի Հայաստան

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։ politik.am-ի տեղեկություններով՝ պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ուներ փախստականի վկայական։ Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, իսկ Միհրանին մոտ ապագայում […]

Ռիտա Սարգսյան` հավերժ Առաջին տիկին

Այսօր Սերժ Սարգսյանի տիկնոջ` երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի մահվան երրորդ տարելիցն է: Կեսգիշերից սոցիալական ցանցերը ողողված են տիկին Ռիտային ուղղված շնորհակալություններով, նրա բարեգործական գործնեության հետ կապված պատմություններով եւ բարի հիշողություններով: Օգտատերերը նշում են, որ տիկին Ռիտան մայր եւ կին էր՝ հայ կին, ով իր մեծ սրտում մշտապես տեղավորում էր շատերի ցավն ու տառապանքը, իր անսպառ սիրուց […]

Կրեմլից պատասխանել են Փաշինյանին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության կողմից օգագործվող «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից: Նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել: Կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել»։ Հիշեցնենք, ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում Փաշինյանն […]

Պետրոս Ղազարյանը պատրա՞ստ է արդյոք ուղիղ եթերում, իմ ներկայությամբ պատասխան տալ իր խոսքերի համար. Դեմոյան

7-րդ դասարանի պատմության դասագրքի կապակցությամբ իմ որոշ դիտարկումներ Պետրոս Ղազարյանը եթերում անվանեց “հիմարություններ”։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը․ «Հիմա հարց․ Պետրոս Ղազարյանը պատրա՞ստ է արդյոք ուղիղ եթերում, իմ ներկայությամբ պատասխան տալ իր խոսքերի համար»։

Այո Սմբատ, կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան. «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերությամբ դիտեցի Հայոց պատմության 7-րդ դասագրքի վերաբերյալ «Նոր առասպելներ՝ նոր դասագրքերի մասին» խորագրով հաղորդում-վերլուծությունը և որպես գիտնական, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում անել մի քանի դիտարկումներ՝ անկախ նրանից ում դուրը դա կգա, թե ոչ. ա. Արդեն երրորդ անգամ դասագրքի հեղինակը […]

Գոնե կարելի՞ է մի քիչ բարոյական լինել ու ցավակից լինել հայրենակցի նկատմամբ

«Ընդամենը 2 ամիս առաջ մենք ամբողջովին կորցրինք Արցախը, զոհվեց առնվազն 300 հայ, պայթյունի զոհ դարձավ ևս այդքան հայ, իսկ Հայաստանում ակտիվորեն պատրաստվում են նոր տարվա ճոխ միջոցառումներին։ Լավ, հասկանում եմ, կյանքը առաջ է գնում, բայց կարելի՞ է տարբերվել այն անասունից, որի հորթին երեկ մորթել են, իսկ այսօր ինքը հանգիստ որոճում է դաշտում։ Գոնե կարելի՞ է […]

Արհավիրքի մրմուռը սրտում արցախցին ստիպված եղավ դուրս գալ հայրենի հողից: Մնալու պարագայում ժողովուրդը ցեղասպանության կմատնվեր Արցախի թեմի առաջնորդ

Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ընդլայնված կազմով Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվեց պահպանել Արցախի թեմը: Որտեղ եւ ինչ ձեւաչափով է գործելու թեմը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հետ, ով նախ անդրադարձավ թեմի գործունեությանը ընդգծելով. -Արցախի թեմը լիարժեքորեն գործում է եւ որեւէ խնդիր չունենք։ Իսկ, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի