26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռիտա Սարգսյան` հավերժ Առաջին տիկին

Այսօր Սերժ Սարգսյանի տիկնոջ` երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի մահվան երրորդ տարելիցն է: Կեսգիշերից սոցիալական ցանցերը ողողված են տիկին Ռիտային ուղղված շնորհակալություններով, նրա բարեգործական գործնեության հետ կապված պատմություններով եւ բարի հիշողություններով: Օգտատերերը նշում են, որ տիկին Ռիտան մայր եւ կին էր՝ հայ կին, ով իր մեծ սրտում մշտապես տեղավորում էր շատերի ցավն ու տառապանքը, իր անսպառ սիրուց անտրտունջ բաժին հանում բոլորին:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է.
«Քիչ մարդիկ են իրենցից հետո ժպիտ թողնում։
Երբ իրենց հիշելիս տաք ժպտում ես։
Ես տեսել եմ, թե իմ ընկերոջ՝ բանաստեղծ Կարինե Աշուղյանի կյանքը մեկ տարով, հետո մեկ ամսով, հետո մեկ օրով, հետո մեկ ժամով, հետո մեկ ակնթարթով երկարացնելու համար մարդու ուժերից վեր ինչեր արեց Ռիտա Սարգսյանը։
Ու ես տեսել եմ ու ես գիտեմ, որ Կարինեն միակը չէր, ում այս երկրի վրա մեկ օր ավել պահելու համար այս բարի կինը պատռեց իր սիրտը»։

Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լիանան նշել է, որ իր այսօրվա ապրելու համար պարտական է տիկին Ռիտային. «Սիրելի տիկին Ռիտա, ամեն բան կտայի, որպեսզի մի ակնթարթ հանդիպեինք եւ ասեի, թե որքան եմ կարոտել եւ թե որքան լույս թողեցիք մեզ՝ սպառվելով ինքներդ»:

Միշտ կմնաք մեր բոլորի սրտում այնպիսին, ինչպիսին, որ եղել եք` ժպտերես, կյանքով լեցուն ու անսահման բարի: #Ի_սրտե Գրում է Տիգրան Վարդանյանը: Օգտատերերը Ռիտա Սարգսյանին համարում են «հավերժ Առաջին տիկին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ