23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության. Պետդեպ

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների «տետատետ» բանակցությունը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», […]

Երևանում հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք […]

457 միլիոն դրամ՝ պարգեւավճարների համար

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։ Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է՝ 534 միլիոն դրամով։ Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», […]

Ինչո՞ւ է կառավարությունը դեմ «Հայաքվեի»՝ Արցախի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը. Փաստ

Օրենսդրության համաձայն, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը այս ամսվա վերջին պետք է քննարկվի Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովում, որից հետո, անկախ նրանից, գլխադասային հանձնաժողովն ինչ եզրակացություն կտա, այն ընդգրկվելու է խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ««Հայաքվե» քաղաքացիական […]

Եղանակը կտրուկ կփոփոխվի

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: Երևանում նոյեմբերի 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ […]

Իշխանությունը փնտրտուքի մեջ է. Ժողովուրդ

Երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես դադարեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում խոսակցություններ կան, որ քաղաքական իշխանությունները քննարկել են Դավիթ Խաչատուրյանի փոխարեն ԲԴԽ տանել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Ավելի ուշ քննարկվել է փաստաբաններից մեկի թեկնածությունը, որը եւս վերջնական չէ։ Ասել է […]

Ամաչելու իրական այլ պատճառներ կան. Փաստ

Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն […]

ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել. Ժողովուրդ

«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գմբեթ 1»-ի կառուցումից հետո սկսվել էր հաջորդի կառուցումը, եւ այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի