23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2023

Հայկ Մարությանի առաջարկն ուժի մեջ է

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը գրել է․ «Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։ Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, […]

Վերջը Նիկոլը ու՞մ հետ է քննարկում եւ որոշումներ կայացնում

Ալիևն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացվել «խաղաղության պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափույթ կնքել այն։ Այս մասին, ի հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Ու՞մ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպես պատմական և պետական կարևոր փաստաթուղթ այն պետք է քննարկված լինի. – Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ […]

Ճգնաժամ

Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ, կարծում է Երեւանի ավագանու անդամ Իզաբել Աբգարյանը։ Այսօրվա ավագանու նիստին ՔՊն` իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ` ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։ Հենց այդ փաստն […]

Այլեւս ակտուալ չէ

Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը Հրապարակի հետ զրույցում նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ: «Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ […]

Տիգրան Ավինյանը խոստացել է. Հրապարակ

Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում […]

ԱԱԾ-ից պատասխանել են. Հրապարակ

Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի