26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճգնաժամ

Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ, կարծում է Երեւանի ավագանու անդամ Իզաբել Աբգարյանը։

Այսօրվա ավագանու նիստին ՔՊն` իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ` ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։ Հենց այդ փաստն էր մատնանշում “Ազգային առաջընթաց” խմբակցությունը, երբ լեգիտիմության դեֆիցիտից և քաղաքի կայուն կառավարման վտանգներից էր խոսում` շեշտելով նոր ընտրությունների անհրաժեշտությունը։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախորդ գումարմանն իշխող ուժի ներմուծած` չզեկուցվող նախագծերի պրակտիկան տապալվեց։ Ընդդիմադիր ուժերն այս հարցի շուրջ միակարծիք էին, որ ավագանին պարտավոր է հրապարակավ քննարկել և քվեարկել օրակարգի բոլոր հարցերը։

Եվ օրակարգում ընդգրկված բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։ Կարևոր է ընդգծել, որ դա ՔՊի կողմից պարզապես բարի կամքի դրսևորում չէր։ Հակառակ դեպքում ընդդիմությունը չէր ապահովի քվորում և նիստը կտապալվեր։
Նույն ճակատագրին արժանացավ նաև իշխանության բերած մեկ այլ նախագիծ` աուդիտի անցկացման վերաբերյալ։ Այն այդպես էլ չընդունվեց, որովհետև հաշվի չէին առել մեր խմբակցության կողմից հանձնաժողովի նիստում արված առաջարկները և նախագիծը թերի էր։

Այսպիսով, ՔՊ-ի իշխանություն իրացնելը հնարավոր է միայն, եթե ընդդիմադիր խմբակցություններից մեկը ցանկանա օգնել։ Ինչն էլ ինքնին նորմալ չէ և խոսում է ճգնաժամի մասին։ Չի լինում առանց դահլիճում կայուն մեծամասնության իշխանություն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ