09 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գոնե կարելի՞ է մի քիչ բարոյական լինել ու ցավակից լինել հայրենակցի նկատմամբ

«Ընդամենը 2 ամիս առաջ մենք ամբողջովին կորցրինք Արցախը, զոհվեց առնվազն 300 հայ, պայթյունի զոհ դարձավ ևս այդքան հայ, իսկ Հայաստանում ակտիվորեն պատրաստվում են նոր տարվա ճոխ միջոցառումներին։
Լավ, հասկանում եմ, կյանքը առաջ է գնում, բայց կարելի՞ է տարբերվել այն անասունից, որի հորթին երեկ մորթել են, իսկ այսօր ինքը հանգիստ որոճում է դաշտում։ Գոնե կարելի՞ է նվազագույն հարգանք ունենալ տեղահանված 150.000 հայերի նկատմամբ, ովքեր կորցրել են ծննդավայր, տուն, ունեցվածք, հարազատների գերեզմաններ, ընդամենը օրեր առաջ են հուղարկավորել իրենց հայրերին ու որդիներին, եղբայրներին։ Գոնե կարելի՞ է մի քիչ բարոյական լինել ու ցավակից լինել հայրենակցի նկատմամբ»։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ