03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն բան սխալ է, և այս սխալները ե՞րբ պետք է շտկվեն

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս ավելի ու ավելի եմ լսում, թե ինչո՞ւ մեր համաշխարհային համբավ ունեցող երաժիշտները չեն արտահայտվում կատարված իրողությունների դեմ, չեն կանգնում ժողովրդի կողքին։ Ուզում եմ հստակ բացատրել թե ինչու։ Ազգային մշակույթը ներկայացնող, երկրի պատիվը պահող մեր արվեստագետները, կարծես, տարիներ ի վեր հենց ժողովրդին պետք չլինեին, ժողովուրդն ավելի գնահատում է խորովածն ու խաշը մարսել ապահովող երգիչներին։ Սա ցավով եմ ասում, միշտ էլ ասել եմ։ Իհարկե ժողովուրդը կարող է սիրել, կամ չսիրել այս կամ այլ երաժշտական ժանրը, բայց գոնե պետք է հասկանա, որ քեֆի երգը երկիր ու ազգ ներայացնել չի կարող, մանավանդ, երբ այդ նյութը բացարձակ հայկականի հետ ոչ մի կապ չունի բացի սխալ շեշտավորված հայերենի։ Այդ երգը թարգմանես թրքերեն, հանգիստ կընկալվի որպես տվյալ ազգի երգ։ Դե, եթե այդ երգիչներն ավելի կարևոր են ձեզ համար, թող իրենք էլ խոսեն, արտահայտվեն, պաշտպանեն ազգային շահը։ Կարո՞ղ են։

Ամեն բան սխալ է, և այս սխալները ե՞րբ պետք է շտկվեն, ե՞րբ պետք է, ի վերջո, գնահատենք դարերի խորքից եկած բարձրաստիճան ազգային մշակույթը, լեզուն, հավատքը, գնահատենք այդ մարդկանց, ում շնորհիվ համաշխարհային բեմերում հնչում է հայի անունը, ում միջոցով այլ պետությունները ծանոթանում են մեր մշակույթին։ Չէ՞ որ քյաբաբի երգը չի անում դա։ Հիմա կասեք, բա հարսանիքն ու ծնունդը ո՞նց անենք։ Շատ հանգիստ՝ արժանապատիվ հայ ազգային երգ ու պարով։ Կրկին հորդորում եմ հենց քեֆի երգիչներին, դուք կարող էք փոխվել, որպեսզի ձեզ սիրողներն էլ փոխվեն։ Հենց դուք սկսեք, փորձեք կատարել հենց ազգայինը։ Ձեզ ճանաչողները կսկսեն հենց դա լսել և սիրել։ Մնում է ուսումնասիրեք կատարման օրենքները»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ