14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կրեմլից պատասխանել են Փաշինյանին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության կողմից օգագործվող «Արևմտյան Ադրբեջան» հասկացության հետ, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից: Նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել: Կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման իր ելույթում Փաշինյանն ասել էր․ «Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ